ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 209 հազար մարդ
ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակի հայտնաբերված դեպքերի թիվն օրվա ընթացքում ավելացել է 209 հազարով, գրանցվել է 3,2 հազար մահ: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն: Այս ինստիտուտը ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները:
Համալսարանի տվյալներով անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 3258 հիվանդ:
Համաճարակի սկզբից ի վեր, ըստ Հոփքինսի համալսարանի, ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան միլիոն դեպք, ավելի քան 392 հազար մարդ մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում