Ահարոն Վարդանյան. Բոլորը զինվում են, ցուցադրում են իրենց ուժը, իսկ ի՞նչ ենք անում մենք
Իրանագետ Ահարոն Վարդանյանը գրում է.
«Նայում եմ միջազգային լրահոսը.
Իրանը նոր սերնդի հրթիռներով զորավարժություններ է անում, ընդհանրապես, վերջին երեք ամիսներին հարևան Իրանում մի զորավարժության ավարտը, կարելի է ասել, մյուսի մեկնարկն է՝ է՛լ ռազմածովային, է՛լ հրթիռային, է՛լ ԱԹՍ-ներով, է՛լ ցամաքային և այլն։
Ալիևը Շուշիում մեզ կրկին երկաթյա բռոնցքով է սպառնում։
Իրանը և Ադրբեջանը քննարկում են առկա աշխարհաքաղաքական պայմաններում հարաբերությունները դրանց հարմարացնելու հնարավորությունները։
Իրանի և Թուրքիայի ԶՈւ-երը ընդլայնում են իրենց հարաբերությունները սահմանապահ ծառայության ոլորտում։
Հյուսիսային Կորեայում միջուկային մարտագլխիկներ կրող նոր հրթիռներով զորահանդես են կազմակերպում։
Հնդկաստանում էլի նոր հրթիռներ են փորձարկում։
Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը քննարկում են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական ոլորտում համագոծակցության նոր հեռանկարներ և այլն և այլն։
Մի խոսքով, բոլորը զինվում են, ցուցադրում են իրենց ուժը, նոր դաշնակիցներ են փնտրում, պատրաստվում են պատերազմի։
Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Փորձում ենք խաղաղություն հաստատել մի տարածաշրջանում, որտեղ բոլորը մինչև ատամները զինվում են և պատերազմի են պատրաստվում, որտեղ հարգվում է ուժը, որտեղ ուժն է ծնում իրավունք։
Փորձում ենք մեկի հետ խաղաղություն հաստատել, որն օրը մեջ պարբերությամբ մեզ իր երկաթյա բռունցքով է սպառնում»։
Նայում եմ միջազգային լրահոսը. Իրանը նոր սերնդի հրթիռներով զորավարժություններ է անում, ընդհանրապես, վերջին երեք...
Опубликовано Aharon Vardanian Пятница, 15 января 2021 г.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան