Աշոտյան. Ահա թե ինչու Արարատ Միրզոյանը արտասահմանյան ելույթներում չէր խոսում ցեղասպանության միջազգային ճանաչման մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Միքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան.
1. Թե ինչու՞ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը արտասահմանյան ելույթներում գրեթե չէր խոսում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին։
2. Թե ինչու՞ վերջին Արցախյան պատերազմի մեկնարկից սկսած նա շատ երկար գտնվում էր Ստեփանակերտում։
3. Թե ինչու՞ նոյեմբերի 9-ի գիշերը մեկ այլ դավադիր ստահակ փաստացի մահափորձ կազմակերպեց նրա դեմ, փորձելով վերացնել դավաճանության կարեւորագույն վկաներից մեկին։
Այրվեք դժոխքում, թուրքի վիժվածքներ»։
Միքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան. 1. Թե ինչու՞ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը...
Опубликовано Armen Ashotyan Суббота, 16 января 2021 г.
Հիշեցնենք, որ քիչ առաջ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց, ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը 2005-ից Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է, որին պերեվերբովկա է արել Հայաստանի ԱԱԾ-ն։
Մինասյանի խոսքով, ավելի ուշ թուրքական հատուկ ծառայությունների խորհուրդով այդ երիտասարդը սկսում է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, դառնում է վերջինի թիմի կարկառուն ներկայացուցիչ։
«Ժամանակը գնաց, և թուրքերն ու ադրբեջանցիները կազմակերպեցին Հայաստանում կազմակերպել հեղաշրջում, և Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձավ այն թյուրիմացություն մարդասպան դավաճանը, որը ցավոք սրտի դեռ վարչապետ է։ Իսկ մեր հերոսը դարձավ Ազգային Ժողովի նախագահ։ Այո, երիտասարդը, որի մասին ես խոսում եմ, Արարատ Միրզոյանն է։ Ցավոք սրտի, սա իրականություն է»,-հայտարարեց Մինասյանն ու որպես ապացույց ընթերցեց Արարատ Միրզոյանի դիմումը՝ հասցեագրված ԱԱԾ-ին։ դիմումը, ըստ նախկին դեսպանի, գրվել է 2007-ին։
Նա խոստոցավ ավելի ուշ դիմումը հրապարակել թելագրամի իր ալիքում։, որպեսզի «կարդաք ու համոզվեք, որ մեր երկրի համար երկու պաշտոնյան գործակալ է, ագենտ, ինչպես նաև շատերը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին