Արթուր Դանիելյան. Երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է.
«Ու, եթե ձեզ Միքայել Մինասյանի բացահայտումն է ապշեցուցիչ թվում, ապա ես երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին, որպեսզի սեփական արժեքը բարձրացնի թուրքերի աչքերում:
Խարատյան-Միրզոյան և Միրզոյան-Հարությունյան կիլդիմները մի քանի կիսաբաց լուսամուտի մատերիալ է»։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց, ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը 2005-ից Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է, որին պերեվերբովկա է արել Հայաստանի ԱԱԾ-ն։
Մինասյանի խոսքով, ավելի ուշ թուրքական հատուկ ծառայությունների խորհուրդով այդ երիտասարդը սկսում է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, դառնում է վերջինի թիմի կարկառուն ներկայացուցիչ։
«Ժամանակը գնաց, և թուրքերն ու ադրբեջանցիները կազմակերպեցին Հայաստանում կազմակերպել հեղաշրջում, և Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձավ այն թյուրիմացություն մարդասպան դավաճանը, որը ցավոք սրտի դեռ վարչապետ է։ Իսկ մեր հերոսը դարձավ Ազգային Ժողովի նախագահ։ Այո, երիտասարդը, որի մասին ես խոսում եմ, Արարատ Միրզոյանն է։ Ցավոք սրտի, սա իրականություն է»,-հայտարարեց Մինասյանն ու որպես ապացույց ընթերցեց Արարատ Միրզոյանի դիմումը՝ հասցեագրված ԱԱԾ-ին։ դիմումը, ըստ նախկին դեսպանի, գրվել է 2007-ին։
Նա խոստոցավ ավելի ուշ դիմումը հրապարակել թելագրամի իր ալիքում։, որպեսզի «կարդաք ու համոզվեք, որ մեր երկրի համար երկու պաշտոնյան գործակալ է, ագենտ, ինչպես նաև շատերը»։
Մինասյանը նաև հրապարակեց Միրզոյանի ձեռագիր դիմումը, որը թվագրված է 2007 թ. նոյեմբերի 7-ին։
Ու, եթե ձեզ Միքայել Մինասյանի բացահայտումն է ապշեցուցիչ թվում, ապա ես երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական...
Опубликовано Artur Danielyan Суббота, 16 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյանը հրապարակեց դիմումը, որի ներքո ստորագրված է Արարատ Միրզոյան
- Արփինե Հովհաննիսյան. Այս խայտառակությունից հետո մի բան փաստենք
- Աշոտյան. Ահա թե ինչու Արարատ Միրզոյանը արտասահմանյան ելույթներում չէր խոսում ցեղասպանության միջազգային ճանաչման մասին
- Միքայել Մինասյան. Requiem/8. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան