«Շուռնուխում և Որոտանում փողոցի մի կողմում թշնամու զինվորներն են, մյուսում հայ գյուղացին՝ իր ընտանիքով ու երեխաներով»
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ այսօր այցելել են Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան գյուղեր։ Պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակել, որոնցից երևում է, թե ինչպես թշնամու զինվորները հայաստանցիների տները և թե ինչքան մոտ են գտնվում հայ ընտանիքներին։
Տոնոյանը գրում է.
«Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Հայաստանում կա երկու իրականություն. մեկում Երևանն է, որտեղ շատերն այդպես էլ ամբողջությամբ չեն գիտակցում պատերազմի ծանր հետևանքները, մյուսում՝ Սյունիքը, որն ընդամենը մեկ գիշերում այլևս դարձել է սահմանամերձ, և որի բնակիչները քնում ու արթնանում են ադրբեջանցի զինվորականներից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ յուրաքանչյուր վայրկյան ահն ու սարսափը սրտներում:
Նույն երկու տարբեր իրականությունն է նաև Շուռնուխում և Որոտանում.փողոցի մի կողմում թշնամու զինվորները, մյուսում հայ գյուղացին՝ իր ընտանիքով ու երեխաներով, երկիրը կորցնելու երկյուղով , օր օրի ուժգնացող անհանգստությամբ: Մեկ գիշերում ու գրչի մեկ հարվածով սյունեցին դարձավ սահմանապահ, սպառնալիքի տակ դրվեց մի ամբողջ երկրի ու հաղթանակած ժողովրդի անվտանգություն` թանձր մշուշի մեջ առնելով բոլորի ապագան:
Այս ամենով հանդերձ, սակայն, որոտանցի ու շուռնուխցի փոքրիկները դեռ հավատում են՝ ամեն ինչ լավ է լինելու: Ասում են՝ մեծանալու են, զինվոր դառնան, որ հետ բերեն թուրքին հանձնած հայրենիքը, որ հաղթելու ենք, բայց այս անգամ իրականում, այլ ոչ թե ֆեյսբուքյան զուգահեռ իրականության մեջ...»։
Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Հայաստանում կա երկու իրականություն. մեկում Երևանն է, որտեղ շատերն այդպես էլ...
Опубликовано Иветой Тоноян Суббота, 16 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Գորիսից դեպի Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր անվճար հանրային տրանսպորտ կաշխատի
- Շուռնուխում «ստաբիլ տյաժոլի» վիճակ է․համայնքապետ
- Շուռնուխի բնակչին պատկանող տարածքը բաժանվել է երկու մասի՝ «ադրբեջանական» և «հայկական». ՄԻՊ
- «Տեսնենք էլի ոնց կլինի կամ չի լինի». պատմում է շուռնուխցի տարեց տղամարդը, ով լքել էր իր տունը
- Այդ փաստաթղթում Շուռնուխ, Որոտան, Խծաբերդ բառերն էլ չկային, ու ռազմագերիների թիվն էլ գնալով մեծացավ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին