16.01.2021. Հայաստանում կարոնավիրուսուվ հիվանդների մահվան դեպքերի թիվը հասել է 3 715-ի
Հայաստանում կորոնավիրուսի հիվանդացության ու մհաացության բարձր թվերը պահպանվում են։
ԱՆ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, երեկ կատարվել է 1638 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք: Գրանցվել է 295 առողջացած և 13 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 728 է:
Համավարակից ի վեր Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ 3 715 մարդ է մահացել։
Հունվարի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164235 դեպք, որոնցից 152615-ն` առողջացած։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7905 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 620704 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 15.01.2021. Կորոնավիրուսի 396 նոր դեպք է գրանցվել, ևս 16 մարդ մահացել է
- 14.01.2021. Կորոնավիրուսի 448 նոր դեպք է գրանցվել, ևս 18 մարդ մահացել է
- 13.01.2021. Մեկ օրում կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
- 12.01.2021. Կորոնավիրուսի 355 նոր դեպք է գրանցվել, ևս 15 մարդ մահացել է
- 11.01.2021. Կորոնավիրուսի 157 նոր դեպք է գրանցվել, ևս 4 մարդ մահացել է