Ամերիկահայ Հայկ Հաջինազարյանը՝ Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով տնօրեն
Ջո Բայդենը, որը մյուս շաբաթ պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, ամերիկահայ Հայկ Հաջինազարյանին նշանակել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով տնօրեն: փոխանցում է Հանրային ռադիոն։
Հայկ Հաջինազարյանը նախկինում ծառայել է որպես Բայդենի քարոզարշավի Արևմտյան Փենսիլվանիա նահանգի մամուլի քարտուղար: Մինչ այդ Նյու Հեմփշիրում, Նեվադայում, Տեխասում, Օհայոյում և այլ նահանգներում նախնական և ընդհանուր ընտրությունների ընթացքում աշխատել է քարոզարշավի հասարակության հետ կապերի թիմի կազմում:
Նախքան քարոզարշավին միանալը, նա աշխատում էր ԱՄՆ Կոնգրեսում, նախ որպես Ինդիանա նահանգի սենատոր Ջո Դոնելիի մամուլի օգնական, ապա Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության հանձնաժողովի մեծամասնության աշխատակազմի մամուլի քարտուղարի տեղակալ:
Ծնվել է Օհայոյի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալ ծնողների ընտանիքում: Հաջինազարյանը ավարտել է Ինդիանայի համալսարանը և Վաշինգտոնի համալսարանի քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին