
Հյուսթոնում «բրիտանական» շտամից մահացածների ընտանիքը նախազգուշացրել էր վիրուսի վտանգի մասին
ԱՄՆ Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքի բնակչու ընտանիքը, որը մահացել է կորոնավիրուսային վարակի «Բրիտանական» շտամից, նախազգուշացրել էր վտանգի մասին և կոչ արել մարդկանց լուրջ վերաբերվել պանդեմիային։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ABC13 Houston հեռուստաալիքին։
Հարազատների խոսքով՝ սկզբում 40-ամյա Ֆելիցիա Պարկերը շնչառության հետ կապված խնդիրներ է ունեցել։
«Նա հիվանդանոց է տեղափոխվել երկուշաբթի օրը, իսկ արդեն շաբաթ օրը մահացել է»,- պատմել է ընտանիքի անդամներից մեկը։
Բացի այդ, կնոջ մոտ ախտորոշել են երկրորդ տիպի դիաբետ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին հայտնի էր դարձել Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին: