Իրավաբան. Արթուր Դավթյանը բավարար հիմքեր կգտնի՞ կալանավորման միջնորդությամբ ԱԺ գնալու համար
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը հրապարակել է Միքայել Մինասյանի հրապարակած դիմումի ու ԱԺ որոշումներից մեկի ներքո դրված Արարատ Միրզոյանի դրված ստորագրությունների համեմատության լուսանկարն ու գրել.
«Արթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞ անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորման միջնորդությամբ ԱԺ գնալու համար»։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց, ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը 2005-ից Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է, որին պերեվերբովկա է արել Հայաստանի ԱԱԾ-ն։
Մինասյանի խոսքով, ավելի ուշ թուրքական հատուկ ծառայությունների խորհուրդով այդ երիտասարդը սկսում է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, դառնում է վերջինի թիմի կարկառուն ներկայացուցիչ։
«Ժամանակը գնաց, և թուրքերն ու ադրբեջանցիները կազմակերպեցին Հայաստանում կազմակերպել հեղաշրջում, և Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձավ այն թյուրիմացություն մարդասպան դավաճանը, որը ցավոք սրտի դեռ վարչապետ է։ Իսկ մեր հերոսը դարձավ Ազգային Ժողովի նախագահ։ Այո, երիտասարդը, որի մասին ես խոսում եմ, Արարատ Միրզոյանն է։ Ցավոք սրտի, սա իրականություն է»,-հայտարարեց Մինասյանն ու որպես ապացույց ընթերցեց Արարատ Միրզոյանի դիմումը՝ հասցեագրված ԱԱԾ-ին։ դիմումը, ըստ նախկին դեսպանի, գրվել է 2007-ին։
Նա խոստոցավ ավելի ուշ դիմումը հրապարակել թելագրամի իր ալիքում։, որպեսզի «կարդաք ու համոզվեք, որ մեր երկրի համար երկու պաշտոնյան գործակալ է, ագենտ, ինչպես նաև շատերը»։
Մինասյանը նաև հրապարակեց Միրզոյանի ձեռագիր դիմումը, որը թվագրված է 2007 թ. նոյեմբերի 7-ին։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. ԱԱԾ-ն պետք է Արարատ Միրզոյանին զրկի անձեռնմխելիությունից ու կալանավորի
- Միքայել Մինասյանը հրապարակեց դիմումը, որի ներքո ստորագրված է Արարատ Միրզոյան
- Արփինե Հովհաննիսյան. Այս խայտառակությունից հետո մի բան փաստենք
- Աշոտյան. Ահա թե ինչու Արարատ Միրզոյանը արտասահմանյան ելույթներում չէր խոսում ցեղասպանության միջազգային ճանաչման մասին
- Միքայել Մինասյան. Requiem/8. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին