Սենոր Հասրաթյան. Լենա Նազարյան,. մտածո՞ւմ էիք, թե դեռևս 18 տարեկանը չլրացած ում որդու հաշվին եք երկրի կազմաքանդման հիմքերը դնում..
Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Հայ ժողովուրդը պատանդի կարգավիճակում է հայտնվել դասալիքների և Հայրենիքը վաճառածների ձեռքում: Նրանց կուրացրել է նյութապաշտությունն ու, չգիտես ինչպես և ում հաշվին, խաղաղ ու անվտանգ ապրելու անհեռատեսությունը:
Երկիրը խելագար արագությամբ գնում է դեպի կործանում, իսկ նրանց հետևորդների միամիտ բանակը՝ հավատալով կարծեցյալ անհոգ ապագային, քանդում է այն ամենը, որը ժառանգել է նախորդներից... Քանդում է, չհասկանալով, որ իրեն խաբում են և, որ դասալիքներն ու անհայրենիքները անցյալ չունեն... Իսկ, եթե անցյալ չկա, ուրեմն չի կարող լինել նաև «անհոգ» ապագա...
Հ.գ.- Լենա Նազարյան «քաղաքական ու պետական գործիչին» էլ հարցրեք, թե երբ 2108-ի ապրիլին Երևանում դպրոցների դռները ջարդելով՝ երեխաներին «հանուն թվշյա հեղափոխության հաղթանակի» փողոց էիք հանում, մտածո՞ւմ էիք, թե դեռևս 18 տարեկանը չլրացած ում որդու հաշվին եք երկրի կազմաքանդման հիմքերը դնում...»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին