
Ամեն գնով «թուրքի հետ առևտրի երազանք» ունեցողներին պետություն և պետականություն պետք չէ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Ամեն գնով «թուրքի հետ առևտրի երազանք» ունեցողներին պետություն և պետականություն պետք չէ։ Հիմա, ցավալիորեն, բացահայտ և թաքուցյալ ուղերձներով այդ կեղծ երազանքը փորձ է կատարվում ներդնել նաև մեր ենթագիտակցության մեջ։
Մինչդեռ նման «առևտրի» համար բավական է խառը կանաչու տաղավար բացել և դրանով ապահովել սեփական «երազանքի» իրականացումը՝ առանց մեր գլխին իբր իշխանություն խաղալու։
Հայաստանը, պատկերավոր ասած, երբեք «խառը կանաչու տաղավար» չի կարող լինել։ Այն կարող է զարգանալ միայն որպես հզոր ամրոց, որի անառիկությունից թշնամին պետք է ոչ միայն զգուշանա, այլ նաև սարսափի, որովհետև այդ ամրոցից կարող են ոչնչացվել հենց նրա «խառը կանաչու տաղավարները»։