Վրաստանում երկու հոգու պատանդ վերցրած նախկին ոստիկանը ցանկանում էր Ռուսաստան անցնել
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Կասպի քաղաքում (Շիդա Քարթլիի շրջան) բերման են ենթարկել 27-ամյա մի երիտասարդի, որը պատանդ էր վերցրել երկու մարդու և ոստիկանությունից պահանջում է իրեն տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն:
«Մեղադրյալը պահանջում էր իրեն մեքենա տրամադրել: Նա պատրաստվում էր լքել Վրաստանը և գնալ Ռուսաստան»,- ասել է Բորցվաձեն:
ՆԳՆ պետի տեղակալը նաև հստակեցրել է, որ ձերբակալված անձը նախկին ոստիկան է: Նա ծառայությունից հեռացել է 2018-ին՝ իր կամքով:
Շաբաթ կեսօրին տղամարդը պատանդ էր վերցրել երկու տղամարդու: Նա որսորդական հրացանով ներխուժել էր Կասպի քաղաքի արհեստանոցներից մեկը և հրաժարվել էր այնտեղից բաց թողնել երկու մարդու: Ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքում պատանդներին ազատ են արձակել:
Ձերբակալվածի նկատմամբ «Երկու կամ ավելի անձանց պատանդ վերցնելը` կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ կամ այդպիսի բռնության սպառնալիքով» հոդվածով քրեական գործ է հարուցվել, որը նախատեսում է ազատազրկում 9-14 տարի ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան