Շուշեցի. Արայիկ Հարությունյան, եթե տեղյակ էիք՝ պատերազմ է լինելու և ձեր ունեցվածքը դուրս էիք հանում Արցախից, ինչո՞ւ մեզ էլ չտեղեկացրիք
Շուշեցի կինը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Շուշիում մնացած իր տան նկարները վերանորոգումից առաջ ու հետո, ապա դիմել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին.
«Արայիկ Հարությունյան, 2010 թ մշտական բնակություն եմ հաստատել ԱՀ Շուշի քաղաքում։ Տղաներիս զորացրվելուց հետո վարկ եմ վերցրել, վերանորոգել եմ, կահավորել եմ, որպեսզի բնակվեմ իմ ընտանիքի՝ ամուսնուս և չորս երեխաներիս հետ (երեխաներիցս երկուսը չափահաս են, երկուսը անչափահաս, փոքրս 5 տարեկան է)։
Այսքան տարիներիի ընթացքում ԱՀ-ից երբեք, ոչ մի դրամական օժանդակություն կամ օգնություն չեմ ստացել, իմ տուն ու տեղը ստեղծել ենք ամուսնուս և իմ որդիների հետ, մեր սեփական քրտնաջան աշխատանքով։
Հիմա ընտանիքիս հետ հայտնվել եմ փախստականի կարգավիճակում Երևանում։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան, եթե դուք տեղյակ էիք, որ պատերազմ է լինելու և ձեր ունեցվածքը վաճառում կամ դուրս էիք հանում Արցախից, ինչո՞ւ մեզ էլ չտեղեկացրիք, որ չվերանորոգեինք և չկահավորեինք մեր տունը և ապրուստը՝ մեջը վերանորոգած տունը չնվիրեինք թշնամուն։
Ես մինչև նոյեմբերի մեկը Շուշիում էի, ամեն օր նկուղներով անցնում էի, որպեսզի օգնեմ պապիկ, տատիկներին, նկուղներում երեխաների հետ միջոցառում և խաղեր եմ կազմակերպել, որպեսզի մի քիչ ցրվեն այդ իրավիճակից,ամեն օր մի նկար էի դնում համացանցում, որ մեր շուշեցիները չհուսահատվեն, որ սաղ լավ է լինելու, բայց ես ականատես էի, որ կամիկաձեն մտնում էր Շուշի հրաման չկար, որ խփեն, դա ինչպե՞ս կբացատրես։
Ես մինչև նոյեմբերի 1-ը Շուշիում էի, ինչու չասացիք ,որ Շուշին նվիրել եք թշնամուն, գոնե կկարողանայի իմ տան փաստաթղթերը վերցնել, գոնե իմ բալիկի իրերը վերցնեի, որ ամեն րոպե հիշում է իր իրերը։
Ես երեք ամիս է Երևանում չեմ կարողանում լուծել մեր բնակարանի կեցության հարցերը, ես էլ ի վիճակի չեմ 7 օրվա համար 300$ տալ։
Այլևս չեմ ցանկանում, որ երեխաներս ապրեն այս պայմաններում, ուստի մոտ օրերս ես, ընտանիքիս հետ վերադառնալու եմ Արցախի Հանրապետություն ք. Ստեփանակերտ։
Պատրաստվեք պր Հարությունյան, որովհետև ես, իմ ընտանիքիս հետ բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն, այն տունը, որ իմ փոքրիկ բալիկը մի օր չկարողացավ վայելել իր կահավորած սենյակը, որ երազում էէէէէէ՜ր, ես չկարողացաաա ապրել իմ մեկ շաբաթվաաա վերանորոգած տանը, ես կգամ և կապրեմ ձեր տանը մինչև դուք կլուծեք իմ բնակարանային խնդիրը, որովհետև այսպես շարունակել չի լինի։
Ես տարիներ ի վեր հարգանք ու պատիվ չեմ ձեռք բերել, որ այսօր Երևանի փողոցները ընկնեմ տեսնեմ, թե ով է ինձ մի հագած շոր կամ մի վերմիշել տալու, որ ուտեն իմ ընտանիքի անդամները, ես տուն եմ ստեղծել, որպեսզի իմ բալիկները ապահով ապրեն»։
Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan 2010 թ մշտական բնակություն եմ հաստատել ԱՀ Շուշի քաղաքում։Տղաներս զորացրվելուց...
Опубликовано Нарине Аванесян Пятница, 15 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյան. Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք
- Արգիշտի Քյարամյանը կոորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը. «Հայրենիք» զորախմբի անդամ
- Արտակ Զաքարյան. Նիկոլ, Ալիևներն եկել են Շուշի, ու՞ր եք
- Ըստ Արցախը թշնամուն նվիրած տգետի «Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է», իսկ ըստ Ալիևի՝ «Շուշին՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է»
- Ադրբեջանական տանկերը ու հրետանին Շուշի ոնց գրկած բերեցին անտառներով. Անժելա Էլիբեգովա