Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն
Թուրքիան փետրվարի 1-12-ը Կարս քաղաքում մասշտաբային զորավարժություն կանցկացնի, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականներ։ Լուրը հայտնում է militarynews.ru-ն՝ հղում անելով Haberturk-ին։
«Ստացված տեղեկատվության համաձայն ՝ Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են վերջին ժամանակահատվածում ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններին:
Զորավարժությունները կանցկացվեն Կարսում փետրվարի 1-12-ը: Զորավարժություններին, որին կմասնակցեն նաև Ադրբեջանի զինված ուժերը, ներգրավվելու են տանկային ստոաբաժանումներ, դիպուկահար թիմեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ նշանակության ջոկատայիններ և ուղղաթիռներ», - նշում է թերթը։
Ըստ աղբյուրի, զորավարժությունների նպատակն է համատեղ գործողություններ իրականացնելիս ապահովել համագործակցություն և համակարգում, փորձարկել նոր մարտական զենքի և տրանսպորտային միջոցների աշխատունակությունը:
Զորավարժությունների մյուս խնդիրներից է զորքերի մարտական կարողությունների փորձարկումը, ներառյալ հրաձգություն ձյան հաստ շերտի և սաստիկ սառնամանիքի պայմաններում, ձմռան պայմաններում մարզումների կատարելագործում և այլն։ Զորավարժությունների ընթացքում կմշակվեն նաև գրոհներ, օդային հարձակման գործողություններ, նյութատեխնիկական աջակցություն: