Քաղաքագետ. Ավելի քան վստահ եմ, որ Արարատ Միրզոյանը միակ դավաճանը չէ մեր կառավարության մեջ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Եթե արդեն ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնին են հասել, կնշանակի՝ երկիրը վխտում է տարբեր երկրների լրտեսներով ու գործակալներով։ Ավելի քան վստահ եմ, որ Արարատ Միրզոյանը միակ դավաճանը չէ մեր կառավարության մեջ։ Անզեն աչքով է երևում, որ թշնամու օգտին գործող ղեկավարաների մի ողջ փաղանգ է հանգրվանել իշխանության մեջ։ Սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Ինչպես ասվում է, պտղից է ճանաչվում ծառը։ Նայեք նրանց գործի արդյունքներին և կհասկանաք ինչն ինչոց է։
Դրա համար եմ վերջին տարիների անընդհատ ազգային ազատագրական պայքարի մասին խոսում։ Որպեսզի մեր ժողովուրդն գիտակցի՝ պարտադիր չէ դիմացինի անուն ազգանվան մեջ օղլի լինի, որպեսզի ի դեմս նրա թշնամի տեսնենք։ Ամենամեծ թշնամին ներսից է գործում և ունի յան վերջածանցով ազգանուն։
Իսկ 2018թ. իշխանազավթումից հետո թշնամու գործակալներն ընդհանրապես լկտիացան։ Նրանք այլևս չեն թաքցնում իրենց նպատակները, բացահայտ վարկաբեկում են մեր զինվորականությանը, եկեղեցին, ազգային արժեքները։ Նրանք ծախեցին Արցախը, խոսում են այն մասին, որ մեզ բանակ պետք չէ, հետևողականորեն ոչնչացնում են հայկական պետականության վերջին մնացորդները…
Այս պայքարում մենք պարտվելու իրավունք չունենք։ Օտարեկրյա և հատկապես թուրք-ադրբեջանական գործակալական ցանցի գործունեությունը Հայաստանում պետք է կասեցվի, իսկ դավաճանները խստագույնս պատժվեն։ Հակառակ պարագայում մենք կկորցնենք ամեն ինչ։ Հասկանու՞մ եք՝ ամեն ինչ»։
Եթե արդեն ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնին են հասել, կնշանակի՝ երկիրը վխտում է տարբեր երկրների լրտեսներով ու գործակալներով։ Ավելի...
Posted by Հրանտ Մելիք-Շահնազարյան on Saturday, 16 January 2021
Հարակից հրապարակումներ`
- Մելոյան. Ակնհայտ է՝ որևէ ԱԱԾ երբևէ չի կարող ընդունել կոնկրետ անձի իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը
- ԱԱԾ. Ակնհայտ սուտ է
- Տիգրան Աբրահամյան. Թասիբի ճգնաժամ
- Միքայել Մինասյան. Արարատ Միրզոյանը եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա
- Արարատ Միրզոյանի արձագանքը
- Իրավաբան. Արթուր Դավթյանը բավարար հիմքեր կգտնի՞ կալանավորման միջնորդությամբ ԱԺ գնալու համար
- Փաստաբան. ԱԱԾ-ն պետք է Արարատ Միրզոյանին զրկի անձեռնմխելիությունից ու կալանավորի
- Արթուր Դանիելյան. Երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին
- Միքայել Մինասյանը հրապարակեց դիմումը, որի ներքո ստորագրված է Արարատ Միրզոյան
- Աշոտյան. Ահա թե ինչու Արարատ Միրզոյանը արտասահմանյան ելույթներում չէր խոսում ցեղասպանության միջազգային ճանաչման մասին
- Միքայել Մինասյան. Requiem/8. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին