Թևան Պողոսյան. Հեռացի´ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը գրում է.
««Մենք երկար խորհելու ժամանակ և հնարավորություն չունենք: Եկել է սառնասիրտ, արագ և արդյունավետ գործողությունների պահը, որի նպատակն է ստեղծել 21-րդ դարի մարտահրավերներին դիմագրավելու պատրաստ արդյունավետ, կարգապահ և կազմակերպված, նոր տեխնոլոգիաների և մտածողության վրա հիմնված ժամանակակից երկիր՝ ԱՊԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ»,- նշում է նախագահ Արմեն Սարգսյանն իր վերջին հոդվածում:
Երեկվանից ինքս ինձ հարց եմ տալիս` այդ Հայաստանն այսօրվա գործող քաղաքական մեծամասնությունում հայրենիք ընկալելու են, թե՞ ...
Ինձ համար ամենակարևորն է, որ այդ Հայրենիքը հասկանանք որպես հող, սահման, բանակ, տուն, ընտանիք, դպրոց, մշակույթ, երգ...
Հուսամ, որ հեռու չի այն օրը, երբ հայ ժողովրդի ամենաարժանավոր զավակներից մեկի՝ Աշոտ Ղուլյանի, Բեկորի խոսքերով. «ամեն հայ կզգա, որ առանց իրեն հայրենիքը կփլվի» և յուրաքանչյուր հայաստանցի կզգա, որ Հայաստանը Հայաստան է իրենով: Այլ պարագայում ապագա Հայաստանը չի գա, հատկապես եթե նպատակ չդնենք, որ այն պետք է լինի վերականգնված` 1994-ի սահմաններում։
Հեռացի´ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով»։
Հարակից հրապարակումներ`
- Թևան Պողոսյան. Փաշինյանը Մոսկվա գնացել էր առանց արգումենտի
- Թևան Պողոսյան. Տեղի է ունեցել «Եռաբլուրի բարձունքի գրավում» գործողությունը
- Թշնամու հարձակումները լինելու են շարունակական, քանի դեռ նա իր վերջնական նպատակին չի հասել. Թևան Պողոսյան
- Ամբողջական պետականություն ենք վարի տալիս. Թևան Պողոսյան
- Թևան Պողոսյան. Այսպես շարունակելով՝ չենք ունենալու պետություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան