Նմուշի համար մի մասնագետ չկա, որ ուզենա համագործակցի այս կառավարության հետ․բժիշկ-համաճարակաբանը՝ նորանշանակ նախարարի մասին
«Նմուշի համար մի մասնագետ չկա, որ ուզենա համագործակցի այս կառավարության հետ։ Բայց է՛ս տեսակ փրփուռներից կախվե՞լ...»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանն ՝ անդրադառնալով նորանշանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կենսագրությանը։
«Ո՞վ է Փաշինյանի առաջարկած Առողջապահության նախարարը
Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին:1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:
2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Անահիտ Ավանեսյանը 2018 թ-ի մայիսի 25-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ։
Այսինքն՝ Առողջապահության ոլորտի ղեկավարումը վստահվում է մի մարդու, ով մինչ թավշյա իշխանափոխությունը ո՛չ մասնագիտական կրթությամբ, ո՛չ փորձով որևէ առնչություն չի ունեցել այս ոլորտի հետ»,-նշված է գրառման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա