Կազմակերպեք ընտրություններ, ո՞վ է ձեր ձեռքը բռնել. Էդմոն Մարուքյան
«Ինչպե՞ս կարելի է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ ադրբեջանական բանտերում մեր քույրերն ու եղբայրներն են»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, ինքը չի հասկանում՝ ինչպե՞ս կարելի է գնալ նրանց տներ և նախընտրական բուկլետներ տալ։
«Չեմ պատկերացնում արտահերթ խորհրդարանական ընտրություններ այն իրավիճակում, երբ մեր հերոս նահատակների ճանաչման գործընթացն է գնում և նրանց հարազատները սպասում են արդյունքների։ Ինչպե՞ս եք գնալու նրանց բակերում բարձրախոսներով խոսելու»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Ըստ ԼՀԿ ղեկավարի, սակայն, իրենք պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց դրանք պետք է կազմակերպվեն՝ ըստ սահմանված ընթացակարգի։
«Չեմ պատկերացնում՝ հիմա ինչպես է հնարավոր կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց քանի որ իշխանությունը սպառնում է ընտրություններով, ես ուզում եմ ասել, որ մենք հիմա պատրաստ ենք։ Եվ կարծում եմ՝ դրա ընթացակարգը ոչ մեկը չի մոռացել։ Ընթացակարգը հետևյալն է՝ տալ հրաժարական, որից հետո երկու անգամ չի ընտրվում վարչապետը և խորհրդարանը ինքնալուծարվում է։
Այլ գործընթաց չկա, հարգելի գործընկերներ, հետևաբար՝ եթե ուզում եք կազմակերպել արտահերթ ընտրություններ, կազմակերպեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնել։ Մենք արդեն տեղամասային հանձնաժողովի անդամների դասընթացներ ենք սկսել կազմակերպել, վերանայում ենք, փոխում ենք, նորն ենք նշանակում, մեծ թափով պատրաստվում ենք։ Ցրեք խորհրդարանը և գնանք արտահերթ ընտրությունների։ Սպասում ենք այդ պրոցեսին»,- եզրափակեց խոսքը Էդմոն Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արտահերթ ընտրությունների օրակարգով չենք հանդիպելու վարչապետի հետ. Գևորգ Գորգիսյան
- Արտահերթ ընտրությունների անցկացման միակ պատճառը նախ իր աթոռը պահելն է. Աճեմյան
- Էլինար Վարդանյան. Արտահերթ. Անձնական խուճապ և խաբեություն թիմին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին