Իրանի բիոտեխնոլագիայի ասոցիացիայի նախագահ. Կորոնավիրուսի իրանական պատվաստանյութն արդյունավետ է
Իրանի բիոտեխնոլագիայի սսոցիացիայի նախագահը հայտարարել է, որ կորոնավիրուսի իրանական պատվաստանյութն արդյունավետ է:
Կիրակի օրը, ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ոլորտում իրանցի հետազոտողների ձեռքբերումներին, Սիրուս Զեյնալին ասել է. «Իրանում արտադրված պատվաստանյութը ստեղծվել է մահացած վիրուսից, ինչպես Չինաստանում արտադրված պատվաստանյութը: Իրանական պատվաստանյութը կենդանիների վրա փորձարկման փուլում արդյունավետ է եղել և ներկայումս մեկնարկել է կլինիկական փորձարկումների փուլը»:
Իրանցի հետազոտողների ստեղծած «Քովո Իրան Բարաքաթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլի առաջին ներարկումներն իրականացվել են 2020թ. դեկտեմբերի 29-ին: Կլինիկական փորձարկման երկրորդ փուլի պատվաստումներն իրականացվել են 2021թ. հունվարի 4-ին և 5-ին և մինչ այժմ հաջող են եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա