Կառավարությունն առաջարկում է Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծել
Խորհրդարանը քննարկում է Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ Հակակոռուպցիոն մարմին։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով, նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ-ի Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:
«Միաժամանակ քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ հետախուզական գործունեություն»,-ներկայացրեց Ռուստամ Բադասյանը:
Նա նշեց, որ կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած կադրերի ներգրավման եղանակով:
«Կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքների և գործիքակազմի փոխանցումը չի կրելու մեխանիկական բնույթ: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում»,- ասաց Ռուստամ Բադասյանը։
Ըստ Ռուստամ Բադասյանի, կոմիտեի ծառայողների համար, ի տարբերություն այլ քննչական մարմինների ծառայողների, սահմանված են առավել խիստ պահանջեր և սահմանափակումներ, ուստի նախատեսված են գործունեության լրացուցիչ երաշխիքներ:
Հարակից հրապարակումներ`
- Ստեղծվելու է հակակոռուպցիոն դատարան. նախարար
- Հովհաննես Քոչարյան. Հակակոռուպցիոն դատարաններ ունեցող պետությունների մեծ մասի փորձը ոգևորող չէ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան