Ավելի քան 93 հազար արցախցի ժամանավորապես ապաստանել էր Հայաստանում. Միքայել Վիրաբյան
«Վերջին տվյալներով, 93 300-ից ավելի արցախիցներ էին ժամանավորապես ապաստանել Հայաստանում»,- ասուլիսում այս տվյալը ներկայացրեց ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Վիրաբյանը:
Նրա խոսքով, թե քանիսն են արդեն վերադարձել Արցախ, որոշակի տվյալներ ունեն, սակայն կհայտնեն ամբողջ աշխատանքներն ավարտելուց հետո: Միայն նշեց, որ սոցիալական աջակցության առաջին ծրագրի համարյա ավարտման փուլից 58 տոկոսից ավելին այդ գումարները ստացել են Արցախի Հանրապետության տարածքում:
Մ. Վիրաբյանի ներկայացմամբ, նրանց հիմնական խնդիրը կեցավայրով ապահովումն էր, տաք սնունդը, հագուստը, բուժումը, երեխաների ուսման հարցը:
Նա հայտնեց, որ Արցախի կառավարության կողմից շուրջ 300 միլիոնի դրամի չափով տրամադրված աջակցությունը հիմնականում նյութական ու ֆինանսական օգնության տեսքով տրամադրվել է այն բնակիչներին, որոնք եղել են բռնազավթված, թշնամու կողմից վերահսկվող տարածքներից: Այդ գումարից շուրջ 54 միլիոն դրամն ուղղվել է զոհված զինծառայողների թաղման ծախսերի մասնակի փոխհատուցմանը:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ օպերատիվ շտաբում գրանցված 50-ից ավելի ընտանիք կա, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ ու վերաբնակվել Արցախի տարածքում: Հունվարի առաջին օրերին Քաշաթաղի շրջանից 7 ընտանիք վերադարձել է Արցախ ու բնակություն հաստատել Ասկերանի Բադարա գյուղում, նրանց տրամադրվել է ազատ բնակտարածք, ապահովվել համապատասխան գույքով:
Միքայել Վիրաբյանն ասաց, որ դեռ Արցախ չվերադարձածները հիմնականում սպասում են բնակարանային հարցի լուծմանը, ինչը ժամանակավոր խնդիր է: Նա նշեց, որ Արցախի կառավարությունը հայտարարել է՝ ամենից սեղմ ժամկետում լուծել այդ հարցը, սակայն հասկանալի է, որ 1-3 տարվա ընթացքում համապատասխան բնակարանաշինության առկայության դեպքում ցանկություն հայտնողները կկարողանան փուլ առ փուլ վերադառնալ Արցախ:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ. Հայաստանից Արցախ է վերադարձել մոտ 50,000 մարդ
- Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 49 հազար մարդ
- Ավելի քան 48200 հայրենազրկված արցախցի վերադարձել է Ատեփանակերտ
- Ավելի քան 47 830 մարդ վերադարձել է Արցախ իրենց տները
- Եվս 220 արցախցի վերադարձել է հայրենիք. ՌԴ ՊՆ
- Մեկ օրում ավելի քան 480 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին