Լավրով.Տասնամյակներ շարունակ բանակցություններում երբեք չի եղել Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից «կտրելու» հարց
«Բոլոր պայմանավորվածություններում, այդ թվում նոյեմբերի 9-ի, նշված է կողմերի համաձայնությունը նրանում, որ կապահովվի կապը Հայաստանի ու Ղարաբաղի միջև՝ Լաչինի միջանցքով, որը կգտնվի ռուս խաղաղապահների հսկողության տակ։ Հայաստանի կապը Ղարաբաղի հետ ոչ ոք երբեք չի հերքել»,-այս մասին այսօր ամենամյա մեծ մամուլի ասուլիսում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հայ պաշտոնյաների Արցախ այցերին։
Տասնամյակներ շարունակ բանակցությունների ընթացքում, Լավրովի խոսքերով, երբեք չի եղել Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից «կտրելու» հարց ու այդ պատճառով էլ Լաչինի միջանցքը՝ որպես կոնցեպտ, ոչ մեկի կողմից չի մերժվել ու այն հանդիսանում է կողմերի համաձայնության թեմա, ինչպես նաև Նախիջևանի հետ Ադրբեջանի կապը։ Սա, ինչպես ասաց Լավրովը, ամրագրված է պետությունների ղեկավարների կողմից։
«Եթե մենք համաձայն ենք, և բոլորս համաձայն ենք, որ պետք է լինի կապ Հայաստանի ու Ղարաբաղի հայերի միջև, ապա ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է խոչընդոտել այս մակարդակում իրականացվող շփումներին։ Հայ պաշտոնյաները ներգրավված են հումանիտար օգնության ծրագրերում Ղարաբաղում, ինչը ոչ մի բացասական էմոցիաներ չի առաջացնում Բաքվում»,-ասաց Լավրովը։
«Այն, որ հայ պաշտոնյաներն անում են բավական քաղաքականացված հայտարարություններ Ղարաբաղում, երևի, առաջացնում է լարվածություն։ Ես կարծում եմ, որ ավելի լավ է խուսափել դրանից»,-ասաց Լավրովը, հավելելով, որ արդեն ականատեսն ենք եղել, մինչև սկսվեց 44-օրյա պատերազմը, թե ինչի հանգեցրեց Ղարաբաղից արված զգացմունքային հայտարարությունները, կամ Ղարաբաղի մասին հայտարարությունները՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։
«Բառը դառնում է նյութական ուժ։ Այս դեպքում խոսքերը տարբեր կողմերից, շատ բացասական նյութական ուժ դարձան»,-ասաց Լավրովը, հավելելով, որ էմոցիաները երկրորդ պլան կմղվեն ու կրկնեց, որ նաև այդ պատճառով էլ այժմ ժամանակը չէ առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Ղարաբաղի կարգավիճակի հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք վերսկսել են իրենց շփումները
- Աշոտյան. Լավրովը փաստացի մեղադրեց Հայաստանի իշխանություններին պատերազմի համար դիվանագիտական հող ստեղծելու մեջ
- Լավրովը հայ ռազմագերիների վերադարձի մասին. Հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջական
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին