Պատերազմում զոհված Վարդան Ամալյանի ծննդյան օրն է
Այսօր Արցախյան երրորդ պատերազմում զոհված Վարդան Ամալյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 20 տարեկան:
Ժամկետային զինծառայող Վարդանի զոհվելու մասին լուրը տարածվել էր նոյեմբերի 14-ին: Վարդան Ամալյանը հուղարկավորվել է նոյեմբերի 17-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում:
Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը որդուն անվանակոչել էր ի պատիվ մարտական ընկերոջ՝ Արցախյան առաջին պատերազմի հերոս Վարդան (Դուշման) Ստեփանյանի:
Դավիթ Ամալյանն ինքն էլ Արցախյան ազատամարտի մասնակից է։ 1990-1994 թվականներին ծառայել է «Ազգային լեգեոն» ջոկատում։
Դավիթ Ամալյանը 2020 թ. դեկտեմբերի 31-ին երգել է Եռաբլուր զինվորական պանթեոնում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան