Հայտնաբերված 3 զոհված զինծառայողներից մեկի ինքնությունն է հայտնի
Արցախում երեկ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է երեք դի։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ աճյուններից մեկը հայտնաբերվել է Որոտանից, երկուսը՝ Ջաբրայիլից: Երեքն էլ զինծառայողներ են:
Նա տեղեկացրեց, որ Որոտանից դուրս բերված անձի ինքնությունը հայտնի է՝ Արսեն Մամիկոնյանն է, ծննդյան տարեթիվը հայտնի չէ, մյուս երկուսի դեպքում ինքնությունը կհաստատվի ԴՆԹ անալիզի արդյունքներով:
Հունան Թադևոսյանն ասաց, որ այսօր շարունակվում են որոնողական աշխատանքները Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլիի ուղղությամբ:
Պատերազմի ավարտից՝ նոյեմբերի 13-ից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1238 զոհվածի աճյուն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս երեք աճյուն
- Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են
- Արցախում այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն կատարվի
- Ադրբեջանական կողմի պահանջով այսօր Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվի
- Արցախում երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում աճյուն չի հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ
- ԱԻՊԾ. Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում և Ֆիզուլիում
- Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1135 աճյուն. ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին