Դուք գնալով ավելի վատն եք դառնում. Մարուքյանը՝ իշխանություններին
«Դեռևս նոյեմբերի 14-ին ԼՀԿ-ն ներկայացրել է ճանապարհային քարտեզ, թե ինչպես դուրս գանք այս ճգնաժամային վիճակից։ Եվ ակնհայտ է, որ մեր ներկայացրած բոլոր կետերով առկա խնդիրները մնացել են այնպես, ինչպես, որ կային»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ իրենք պնդել և պնդում են, որ պարտված ղեկավարը չպետք է մնա, նա չի կարող լինել բանակցող, այլապես հայանպաստ որոշումներ չեն կարող լինել։
«Մեր պնդումը հերքվում և դատապարտվում էր իշխանությունների կողմից, բայց հունվարի 11-ին մեր պնդումը դարձավ իրողություն։ Ներքին համերաշխության, հանդուրժողականության, սոցիալ-տնտեսական..., հումանիտար ճգնաժամերի խնդիրը լուծված չէ։ Քաղաքական ճգնաժամը ևս շարունակում է մնալ երկրում»,- նշեց նա։
Պատգամավորի խոսքով, իշխանությունները որևէ առիթ չեն ուզում օգտագործել՝ աշխարհին ցույց տալու, որ իրենք համաձայն չեն այն ամենին, ինչ կատարվում է այսօր, որ 21-րդ դարում մեր քույրերն ու եղբայրները գտնվում են ադրբեջանական բանտերում. «Մեր օրակարգը ընդունելն ու քննարկելը շանս էր, որ դուք գայիք ու ցույց տայիք, որ դեմ եք ներկայիս վիճակին»։
Ըստ Էդմոն Մարուքյանի, այժմ խորհրդարանը պետք է քննարկի իրենց առաջարկած ճանապարհային քարտեզի կետերը, եթե անգամ վերջում դեմ քվեարկի այդ նախագծին։
«Դուք շարունակում եք լռեցնել ընդդիմությանը, վերջինիս զրկում եք հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Դուք գնալով ավելի վատն եք դառնում, փոխանակ, դասեր քաղելով, ավելի լավը դառնայիք։ Եկեք քննարկենք երկիրը ճգնաժամից դուրս բերելու քայլերը»,- նկատեց Էդմոն Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հունվարի 11-ի բանակցություններում խոսք չկա ՀՀ-Ղազախ-Թբիլիսի-ՌԴ ճանապարհի ապաշրջափակման մասին
- Միքայել Մինասյան. Հունվարի 11-ի հանդիպումը ձեռնտու է բոլորին, բացի հայերից ու Հայաստանից
- Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները՝ որպես հանձնաժողովի նախագահ, դադարեցվեցին
- «Հրապարակ». ԼՀԿ ճանապարհային քարտեզը՝ «պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է. խորհրդարանն ընտրում է վարչապետ»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա