ԱՀԿ ղեկավարը նախազգուշացրել է աշխարհում «բարոյական աղետի» մոտենալու մասին
Աշխարհը մոտենում է բարոյական աղետի, քանի որ վտանգի տակ է տարբեր երկրների բնակիչներին հավասար հիմքերով COVID-19 պատվաստանյութ տրամադրելու ծրագիրը: news.ru-ի հաղորդմամբ, այս մասին նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Ես պետք է անկեղծ լինեմ. աշխարհը բարոյական աղետի եզրին է, և դրա գինը կլինի մարդկային կյանքն ու ապրուստի միջոցներն աշխարհի ամենաաղքատ երկրներում»,- ասել է նա:
ԱՀԿ ղեկավարը մեջբերել է վիճակագրությունը, համաձայն որի՝ 49 հարուստ երկրների բնակիչները ստացել են կորոնավիրուսի պատվաստանյութերի 39 միլիոն չափաբաժին, մինչդեռ ամենաաղքատ երկրներից մեկում նրանք ստացել են ընդամենը 25 պատվաստում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն պարզաբանել է՝ քանի օր է COVID-19 հիվանդը լինում վարակիչ
- ԱՀԿ-ն Հայաստան է առաքել COVID19-ի՝ արագ ախտորոշման հակագենային 40,000 թեստ
- ԱՀԿ մասնագետները ժամանելու են Չինաստան՝ COVID-19- ի ծագումը պարզելու համար
- ԱՀԿ. Կորոնավիրուսի նոր շտամն ավելի արագ է տարածվում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա