Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել
Արցախում կատարվել է 58 նոր թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրներից 6-ը` Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի, իսկ 2-ը` Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2234 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 50 վարակակիր: Կատարվել է 18 509 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Ասկերանի երկու շրջանում սահմանվել է մասնակի կարանտին, ելքի և մուտքի սահմանափակումներ
- Արցախում հոկտեմբեր-նոյեմբերին կորոնավիրուսով 29 մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան