Հայաստանում առողջապահության նոր նախարար է նշանակվել
ՀՀ նախագահի հրամանագրով Արսեն Թորոսյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ազատել առողջապահության նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում, որը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքում:
Մեկ այլ հրամանագրով Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Անահիտ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար»:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյանը կազատվի պաշտոնից
- «Հրապարակ». Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին
- «Հրապարակ». Արսեն Թորոսյանին պաշտոնանկ կանե՞ն. Ով կփոխարինի
- «Մեդիա պաշտպան». Արսեն Թորոսյանը քննադատությունունների կենտրոնում է
- Արսեն Թորոսյանին կփոխարինի Անահիտ Ավանեսյանը
- Արսեն Թորոսյանը փախուստի դեպքում անխուսափելիորեն վերադարձվելու է Հայաստան. Ղազինյան
- Արսեն Թորոսյանը փակել է իր ֆեյսբուքյան էջը
- Արսեն Թորոսյանը մեքենայով հարվածել է 10 տարեկան երեխայի
- Արսեն Թորոսյանը քննադատությունների կիզակետում է.«Մեդիա պաշտպան»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա