«Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան
«Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան։ Այս մասին հայտնում է կրթական հիմնադրամի մամուլի բաժինը։
««Այբ» կրթական հիմնադրամը հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցող պետական մարմինների միջամտությունների կապակցությամբ այսօր երկու հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հունվարի 15-ին դատախազության կողմից տարածված հաղորդագրության մեջ հղում էր տրվել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրությանը:
Հիմնադրամը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ վարչական, քննչական կամ ցանկացած այլ մարմինների ճնշումները չեն կարող տալ իրական պատվիրատուների ցանկալի արդյունքը։
Բացի դրանից, հաշվի առնելով վերջին 2,5 տարվա ընթացքում տեղի ունեցած գործողությունները, «Այբ» կրթական հիմնադրամը կնախաձեռնի իրավական նոր գործընթաց, որի մանրամասները հանրությանը կներկայացվեն առաջիկայում»,-նշված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը ստիպված կլինի դրան իրավական գնահատական տալ․ «Այբ» կրթական հիմնադրամ
- Փաստաբան. «Այբ»-ի վերաբերյալ քրգործը 3 տարի կրթության հայտնի նախարարի խելակորույս խնդրանքների արդյունքն է
- Քրգործ է հարուցվել «Այբ» հիմնադրամի ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան