ԱՀԿ-ն պարզաբանել է՝ քանի օր է COVID-19 հիվանդը լինում վարակիչ
Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչն ասել է, թե քանի օր է COVID-19-ով հիվանդը վարակիչ լինում: Մասնագետը բացատրել է, որ խոսքը կենդանի վիրուսը տարածողների մասին է: Այս մասին գրում է Ria-ն:
«Նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ հիվանդների մեծ մասը վարակիչ է ախտանիշներից միայն 8-9 օր»,- ասել է Վույնովիչը:
Միևնույն ժամանակ, ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ ծանր ընթացքով հիվանդների մոտ վարակիչ շրջանը կարող է ավելի երկար լինել:
Հարցին, թե ե՞րբ հաաճարակը անկման կգնա, ԱՀԿ ներկայացուցիչն ասել է, որ այն այս տարի չի ավարտվի, վիրուսն էլ չի գնա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա