Ադրբեջանի բանակի զինծառայողները մուտք են գործել Թուրքիա
Ադրբեջանի բանակի մի խումբ զինծառայողներ ժամանել են Թուրքիա՝ մասնակցելու թուրքական բանակի հետ համատեղ զորավարժությանը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Թուրքիայի պետական ռադիո հեռուստատեսության պաշտոնական կայքում (TRT) կիրակի օրը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի բանակի 19 զինծառայողներ մուտք գործում Թուրքիա:
Զորավարժությունը նախատեսվում է իրականացնել փետրվարի 1-ից 12-ը՝ Թուրքիայի Կարս նահանգում, Ադրբեջանի բանակի զինծառայողների ներկայությամբ:
Զորավարժության նպատակներն են՝ համագործակցությունը և համակարգումը համատեղ գործողությունների իրականացման պահին, Թուրքիայի ռազմական արդյունաբերության զենքի և սարքավորումների կարողությունների փորձարկումը, ինչպես նաև դժվար պայմաններում զինված ուժերի մարտական և նյութատեխնիկական կարողությունների կատարելագործումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան