Ալինա Նիկողոսյան. Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները
Ալինա Նիկողոսյանը այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: Այս մասին Նիկողոսյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան գրառման միջոցով։
«Վերջին 2,5 տարին շատ մեծ դպրոց է եղել ինձ համար: Ոլորտն այնպիսին է, որ միշտ սովորելու բան կա ու դրա համար շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարության ողջ անձնակազմին: Շնորհակալ եմ նախարար Արսեն Թորոսյանին, ում շնորհիվ փորձել եմ դառնալ չափազանց բծախնդիր ու արագաշարժ՝ աշխատանքին առնչվող ամենամանր հարցերում:
Շնորհակալ եմ ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել ինձ համար այս ծանր ժամանակաշրջանում: Նաև շնորհակալ եմ գործընկեր լրագրողներին՝ այս տարիների համագործակցության և ըմբռնման համար», - գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Արսեն Թորոսյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից:Նա նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա