Աղդամում ականազերծման աշխատանքների համար ՌԴ-ն մասնագետների նոր խումբ է ուղարկել
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պիրոտեխնիկների լրացուցիչ խումբ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանի ականազերծման համար: ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:
Հաղորդվել է, որ ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը պիրոտեխնիկներով թռչել է Ադրբեջանի Գյանջա քաղաք։ Մասնագետները կհամալրեն գերատեսչության խմբավորումը, որը մարդասիրական առաքելության շրջանակներում արդեն ականազերծման աշխատանքներ է կատարում Աղդամի շրջանում:
Տեղափոխվել է նաև ռոբոտաշինական համալիր և ծանր բեռների անվտանգ տեղափոխման համար հատուկ մեքենա:
Ավելի վաղ այդ տարածք արդեն էին ուղարկվել էին արտակարգ իրավիճակների նախարարության 20 պիրոտեխնիկներ:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ սակրավորները սկսել են ականազերծել Մարտակերտի մատույցները
- Ռուս սակրավորները մաքրել են 6,5 հա տարածք, հայտնաբերել և հեռացրել 787 պայթուցիկ օբյեկտ. ՌԴ ՊՆ
- Սակրավորներն Արցախում մաքրել են գրեթե 440 հա տարածք
- ՌԴ-ն սակրավորներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ
- Արցախում սակրավորները վնասազերծել են 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր, ականանետի ականներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին