Աննա Գրիգորյանը երդվեց և ստանձնեց պատգամավորի մանդատը
Մեկնարկել է ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը։ Գրանցվել է 109 պատգամավոր։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նիստի մեկնարկին տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու արձանագրությունը։
«Մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի հաջորդ թեկնածու Աննա Գրիգորյանին։ Այժմ պատգամավորը պետք է երդվի»,- ասաց ԱԺ նախագահը։
Աննա Գրիգորյանն էլ, մոտենալով ԱԺ ամբիոնին երդվեց.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման և բարգավաճման, երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ-ի ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ ազգային և համամարդկային արժեքների պահպանման համար»։
Հիշեցնենք, որ Աննա Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ վերցնում է մանդատը, սակայն դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից և գործելու է՝ որպես անկախ պատգամավոր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին