Ամբողջ իշխանությունը լցված է օտարերկրյա գործակալներով. Արագած Ախոյան
«Հայաստանի ԱԱԾ հետ համագործակցելը վատ բան չէ, եթե այն ազնիվ է և օգուտ է բերում իր պետությանն արտաքին անվտանգության հարցերի շուրջ, բայց նայած թե դա ովքեր են անում և ոնց»,- ասուլիսում ասաց ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:
Հիշեցնենք՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների գործակալ է, հրապարակել էր նաև նրա ձեռագիր դիմումը, որը թվագրված է 2007 թ. նոյեմբերի 7-ին։
«ԱԱԾ-ն այն կառույցն է, որը պետության ողնաշարն է, պետք է իմանա ամեն ինչ: Ապշած եմ՝ դավաճանությունների շարք ենք տեսել պատերազմի ընթացքում, դրանից առաջ, հետո, ապացուցված են, հերթով բացահայտվում են օտարերկրյա գործակալների անուններն ու ցանկը: Այսքան ասվում է, խոսվում է, մի ամբողջ ժողովուրդ դուրս է եկել փողոց ու դավաճան է ասում, հրաժարական է պահանջում: Ի՞նչ է, դավաճանը դարձել է բառ, որին կարելի է դիմանա՞լ:
Դավաճանը ամենավերջին ստորացուցիչ մեղադրանքն է մարդուն, որից հետո մարդն իրավունք չունի ապրի: Ամբողջ ազգն ասում է՝ Փաշինյանը դավաճան է, սրանք դավաճան են, կամաց- կամաց հրապարակվում են նյութեր»,- ասաց նախկին պատգամավորը:
Ա. Ախոյանի խոսքով, այսօր մեր ամբողջ իշխանությունը լցված է օտարերկրյա գործակալներով, այնպիսի մարդկանցով, որոնք սպասարկում են նաև թշնամական պետությունների շահերը. «Ինձ համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն այլևս գոյություն չունի, գոյություն ունի քեմալիստական պայմանագիր կուսակցություն»:
Այնուհետև նա հարցերով դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Մինչև ե՞րբ ես այս կեղտոտ լվացքը փռելու աշխարհի առջև, մինչև ե՞րբ ես քո աթոռից կառչած մնալու մոլուցքով տառապելու, մեր ազգը որակազրկելու ու արժեզրկելու:
Ինչքա՞ն պետք է նվաստացնեն, որտե՞ղ է այդ նշաձողը, որ ասես՝ սա էլ անեմ, նոր կգնամ»:
«Պատերազմը եղավ, ունենք այն, ինչ ունենք: Ժողովուրդ, երկրորդ փուլն է սկսվել: Երկրում այսօր ինքնաոչնչացման պրոցես է սկսել, ոչնչացնում ենք բոլորս մեկս մեկին, ամեն ինչ ուղղակի ավիրում ենք:
Շատ մեծ վտանգ է մեզ սպառնում, մարտահրավերներ կան: Այս իրավիճակում, այս հոգեբանությամբ ո՞նց ենք դիմակայելու»,- ասաց Ա. Ախոյանը:
Ըստ նրա, ինքնասիրություն ունեցող մարդը վաղուց պետք է հրաժարական տար:
«Ամբողջ պետությունը փաստի առաջ է կանգնած, նրա ղեկավարն այսօր կառչած է աթոռից: Հասկանում եմ, դեռ դավաճանական գործողություններ ունի անելու, իսկ նրա տերերը չեն թողում, որ հեռանա: Ամեն օր նոր փաստաթղթեր են ի հայտ գալու: Այս ամենը պատիվ չի բերում մեր երկրին, իշխանությունները խայտառակում են մեր պետությունը:
Նիկոլ, ես քո փոխարեն ամաչում եմ: Գնա Նիկոլ, էս ժողովուրդը պրծնի քեզանից ու քո տնից»,- ասաց Ա. Ախոյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստինֆո». ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը
- Իսագուլյան. ԱԺ-ում այսօր առաջինը պետք է քննարկեին Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին հայտարարությունը
- Քաղաքագետ. Ավելի քան վստահ եմ, որ Արարատ Միրզոյանը միակ դավաճանը չէ մեր կառավարության մեջ
- Միքայել Մինասյան. Արարատ Միրզոյանը եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա
- Արարատ Միրզոյանի արձագանքը
- Փաստաբան. ԱԱԾ-ն պետք է Արարատ Միրզոյանին զրկի անձեռնմխելիությունից ու կալանավորի
- Միքայել Մինասյանը հրապարակեց դիմումը, որի ներքո ստորագրված է Արարատ Միրզոյան
- Միքայել Մինասյան. Requiem/8. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին