Կիվիրյան. Մինչև Ռոբերտ Քոչարյանին հասնելը, Նիկոլականները պետք է առաջին հերթին իրենք իրենց դատեն
Փաստաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կատարյալ ցինիզմ է, որ մի թիմ, որը փուռն ա տվել Արցախը, փուռն ա տալիս Հայաստանը և հայ ազգի ապագան, դեռ շարունակում է դատել Ռոբերտ Քոչարյանին։ Մինչև Ռոբերտ Քոչարյանին հասնելը, Նիկոլականները պետք է առաջին հերթին իրենք իրենց դատեն, որ մսխեցին մի երկիր, որը հենց կարգի էր բերվել Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում։
Ու այս իրավիճակում ցանկացած պարկեշտ մարդ պետք է թույլ չտա այդ խեղկատակերգության վերածված դատավարությունը, քանի որ այն ոչ մի աղերս չունի Մարտի 1-ի ու արդարադատության հետ, այլ ընդամենը Նիկոլի հիվանդ երեւակայության պտուղն է։ Ու այս դատավարությանը ՈՉ ասելու համար ամենեւին պետք չի լինել Ռոբերտ Քոչարյանի կողմնակից կամ աջակից, այլ ընդամենը պետք է լինել ՔԱՂԱՔԱՑԻ, որը մերժում է լինել Նիկոլի մանիպուլյացիոն գործիքը։
Ռոբերտ Քոչարյանը այդքան ունի արած հայ ազգի համար, որպեսզի այսօր էլ ինքը ակնկալի հայ ազգի, առավել ևս հայ ազգի առողջ և սթափ հատվածի աջակցությանը։ Միք զլանա լինել քաղաքացի և ոչ ասել անարդարությանը և Նիկոլի հիվանդ քմահաճույքներին...»։
Կատարյալ ցինիզմ է, որ մի թիմ, որը փուռն ա տվել Արցախը, փուռն ա տալիս Հայաստանը եւ հայ ազգի ապագան, դեռ շարունակում է...
Posted by Argishti Kiviryan on Monday, 18 January 2021
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան