Բագրատ Սրբազան. Այսօր մեր երկրում ոսկե հորթի փառաբանությունը տեղի է ունենում ամենաբարձր մակարդակով
«Լսում ենք նույնիսկ՝ պատասխանատուները մեր կյանքի հրաժարվում են հոգևոր ու ազգային տեսիլքից, ի գին թվացյալ նյութական բարիքների։ Նյութական բարիք չի լինելու, մինչև չլինի հոգևոր բարիքը, մինչև խորապես չգիտակցենք, թե մենք ով ենք, ինչ է մեզ հետ տեղի ունեցել, մինչև չհասկանանք, որ մենք չենք կարող սովորականացնել մեր կյանքը»,- ասում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր քարոզում։
Նա իր խոսքում ընդգծում է, չենք կարող վերադարձնել մարդկանց միտքն այն կենցաղին, որի ձգտողներն էինք բոլորս, որտեղ ուղղակիորեն պարտված էինք թե նյութին, թե ոսկե հորթին։
«Ոսկե հորթի փառաբանությունն այսօր տեղի է ունենում ամենաբարձր մակարդակներով՝ դա կլինի ճանապարհների, տնտեսության զարգացման տեսքով, մարդկանց մտքերը աղավաղելու տեսքով, մարդկանց հայրենիքից հրաժարվել պատրաստվելու տեսքով։ Ոչ, մենք անընդհատ հիշեցնելու ենք, որ այս ամենը պատահել է մեզ մեր մեղքի պատճառով, եթե չասեմ առատ մեղքերի, անտարբերության, անձնականն ընդհանուրին գերադասելու պատճառով, տեսիլք չունենալու պատճառով»,- ընդգծում է Սրբազանը։
Արքեպիսկոպոսը նշել է՝ մեր կյանքից չեն պակասել հայհոյությունը, ինքնաարդարացումը, ատելությունը, թշնամությունը։
«Այս ճանապարհն անդունդի ճանապարհն է, այս ճանապարհը վերջնական կործանման ճանապարհն է»,- ասել է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան