Էրդողանը շուտով «կվերացվի» ռազմական տարրերի կողմից. Դավութօղլու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում է պուտչիստական ռազմական «խնամակալության» տակ և շուտով «կվերացվի» իրեն վերահսկող խմբի կողմից։ Այս մասին նախօրեին հայտարարել է ընդդիմության «Ապագա» կուսակցության առաջնորդ, Էրդողանի նախկին դաշնակից Ահմեդ Դավութօղլուն, գրում է Ahval-ը։
Թուրքիայի նախագահին հետ է պահում նաև իր կրտսեր կոալիցիոն գործընկերը և ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ, նախկին վարչապետ Դևլեթ Բահչելին, ասել է Դավութօղլուն։
«Էրդողանը ներկայումս գտնվում է փետրվարի 28-ի մնացորդների խնամակալության տակ»,- ասել է Դավութօղլուն՝ նկատի ունենալով 1997 թ. պոստմոդեռն հեղաշրջումը, որը, ինչպես ասում էին, պայմանավորված էր աշխարհիկ զինվորականների վախով՝ իշխող «Արդարադատություն և զարգացում» կուսակցության նախորդ առաջնորդ, այդ ժամանակ վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի իսլամիստական օրակարգից, որի արդյունքում վերջինս հրաշարական տվեց։
«Ես նախազգուշացում եմ տալիս: Պարոն Էրդողանը շուտով կվերացվի: Պարոն Էրդողանը գտնվում է խաչմերուկում, նրա համար շատ դժվար կլինի հաղթել «Ժողովրդական դաշինքի» հետ ընտրություններում», - հավելել է նա:
Հիշեցնենք, որ Դավութօղլուն վարչապետի պաշտոնում էր և իշխող «Արդարադատություն և զարգացում» կուսակցության նախագահն էր 2014-ից 2016 թվականներին: Նա հեռացավ կուսակցությունից 2019թ.-ին ու հիմնեց նոր կուսակցություն։
Հարակից հրապարակումներ`
- Դավութօղլուի կարծիքով՝ կորոնավիրուսից մեծ սպառնալիք Էրդողանն է
- Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն Էրդողանին ու նրա ընտանիքին անվանել է Թուրքիային պատուհասած «ամենամեծ աղետը»
- Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն կառաջադրվի 2023-ի նախագահական ընտրություններում
- Դավութօղլու. Դիվանագիտության ասպարեզում Թուրքիան շատ վատ վիճակում է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան