Թուրքիան կրկին կտրել է Սիրիայի Հասաքա քաղաքի ջրամատակարարումը
«Թուրքական զավթիչ ուժերը հերթական անգամ կտրել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքա քաղաքի ջրամատակարարումը»,- այս մասին գրում է Pars Today-ը։
Սիրիայի Սանա պաշտոնական լրատվական գործակալությունը կիրակի օրը հաղորդել է, որ վերջին ամիսներին թուրքական զորուժը երկրորդ անգամ է կտրում Հասաքա քաղաքի և նրա շրջակայքի ջրամատակարարումը:
Գործակալությունը հաղորդել է, որ թուրքական զորքերը փակել են Հասաքա քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Ալուք պոմպակայանը:
Ալուք ջրի պոմպակայանը Հասաքա քաղաքի և դրա արվարձանների բնակիչների խմելու ջրի ապահովման միակ ճանապարհն է:
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը վերջերս դատապարտեց այդ երկրի ժողովրդի և կառավարության դեմ Թուրքիայի իրականացրած գործողությունները, ներառյալ՝ հյուսիսարևելյան Հասաքա քաղաքի բնակիչների ջրամատակարարման դադարեցումը, նշելով, որ Թուրքիան ջուրը որպես զենք է օգտագործում Սիրիայի խաղաղ բնակիչների նկատմամբ:
Թուրքիան Սիրիայում ահաբեկչական խմբավորումների գլխավոր աջակիցներից է: Սիրիայի հյուսիսում գտնվող տարածքները ներկայումս գրավված են թուրքական բանակի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան