Իսագուլյան. ԱԺ-ում այսօր առաջինը պետք է քննարկեին Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին հայտարարությունը
«Ազգային ժողովում այսօր առաջնահերթ պետք է քննարկվեր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու մասին հարցը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսգալուլյանը։
Նրա խոսքով, մինչ այդ պետք է մեկուսացվեր Արարատ Միրզոյանը։
«Նորից եմ կրկնում՝ ԱԱԾ-ն չի հերքել այդ փաստաթղթի իրական լինելը։ Պարոն Աբազյան, ԱՄՆ-ում երբ Թրամփին մեղադրեցին Ռուսաստանի հետ համագործակցելու համար, հինգ տարի է՝ գործը քննում են, չեն կարողացել հերքել կամ ապացուցել, Դուք ո՞նց եք ըտենց հստակ ասում, որ նա Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ չէ։ Ես էլ համոզված եմ, որ գործակալ է»,- ընդգծեց քաղաքական գործիչը։
Իսագուլյանը համոզված է, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալներ են նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Իմ քայլ» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, Նիկոլ Փաշինյանն անձամբ։
Հարակից հրապարակումներ`
- Իսագուլյան. Միքայել Մինասյանը խոսում է այլ բանի մասին, ԱԱԾ-ն հերքում է միանգամայն այլ բան
- ԱԱԾ. Ակնհայտ սուտ է
- Միքայել Մինասյան. Արարատ Միրզոյանը եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա
- Արարատ Միրզոյանի արձագանքը
- Միքայել Մինասյան. Requiem/8. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան