Լավրով. Ղարաբաղի կարգավիճակի հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք վերսկսել են իրենց շփումները
Նոյեմբերի 9-ի հայտարարությունն արդյունավետորեն իրականացվում է, լուծվում է խաղաղապահների մանդատի հարցը, գաղտնի դրույթներ չկան։ Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօրվա տարեկան մամուլի ասուլիսում։
«Լեռնային Ղարաբաղի ստատուսը հիշատակված չէ նոյեմբերի 9-ի հայտարարությունում, այն գիտակցված է արված։ Տարածքները, որոնցում գործունեություն են իրականացնում ռուս խաղաղապահները, հանդիսանում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մենք սրանից ենք ելնում՝ Երևանի ու Բաքվի հետ մեր կոնտակտներում»,- ասաց Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, այժմ մշակվում են մանրամասներ՝ կապված տրանսպորտային հաղորդակցության, հումանիտար աջակցության հետ։ Լավրովը նշեց, որ Հայաստանից արդեն Ղարաբաղ է վերադարձել մոտ 50 հազար մարդ։
«Մենք ուզում ենք, որ միջազգային կազմակերպությունները ևս հնարավորություն ունենան այնտեղ աշխատել, բացի Կարմիր Խաչից, որը այնտեղ վաղուց է աշխատում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը, որոնք այժմ համաձայնեցնում են իրենց գնահատողական առաքելության ձևաչափը՝ Բաքվի ու Երևանի հետ»,- ասաց Լավրովը, նշելով, որ այստեղ էլ կան տարաձայնություններ ստատուսի հետ կապված։
Կարգավիճակի խնդիրը, ըստնրա, հանդիսանում է հակասական, հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները, և երեք ղեկավարների կողմից որոշվել է շրջանցել այս հարցը ու այն թողնել հետագային։
«Այս հարցով, այդ թվում, պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք այժմ վերսկսել են իրենց շփումները կողմերի հետ, պատրաստվում են ևս մեկ անգամ այցելել տարածաշրջան»,- ասաց Լավրովը հավելելով, որ կարգավիճակի հարցերը կլուծվեն ավելի հեշտ, որքան արագ տեղում կիրականացվեն Երևանի ու Բաքվի հավաստիացումները, որ այժմ կարևորը ամենօրյա կյանքի հարթումն է բոլոր համայնքների միջև, որ ապրել են Ղարաբաղում։
Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու էկզոտիկ առաջարկի հետ կապված, Լավրովն ասաց, որ ԼՂ անկախությունը ոչ մեկի կողմից ճանաչված չէ, այդ թվում Հայաստանի կողմից։
«Մենք նույնիսկ նման միտք չունենք։ Մենք ելնում են նրանից, որ այս տարածաշրջանի բոլոր հարցերը պետք է լուծվեն այստեղ գտնվող երկրների կողմից ու առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի։ Մենք պատրաստ ենք օգնել այնպիսի լուծում գտնելուն, որը կապահովի խաղաղություն, կայունություն, անվտանգություն այս տարածաշրջանում, և ամենակարևորը այստեղ ապրած մարդկանց անվտանգությունը»,- ասաց Լավրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան