Լավրով. Ռուսաստանին և Չինաստանին զսպելու հարցում ԱՄՆ-ի գիծը կշարունակվի նոր վարչակազմի օրոք
Ռուսաստանին և Չինաստանին զսպելու հարցում ԱՄՆ-ի գիծը կշարունակվի նոր վարչակազմի օրոք։ Այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է Tass-ը։
Լավրովի խոսքով, Բայդենի թիմում նշանակումները թույլ են տալիս դատել այն մասին, որ ԱՄՆ-ի գերակայության գիծը կշարունակվի:
Նա կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ԱՄՆ նոր վարչակազմի վարվելակերպը կարող է ավելի բարեկիրթ դառնալ:
Նախարարը նշել է, որ Ռուսաստանը արմատական փոփոխություններ չի ակնկալում Բայդենի վարչակազմից, սակայն ԱՄՆ ղեկավարության խթանման մեթոդները տարբեր կլինեն: