Նաիրա Զոհրաբյան. Քաղաքական դաշտը, դատաիրավական համակարգը պիտի ենթարկվի լյուստրացիայի
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«44-օրյա պատերազմից հետո ամենաբարձր մակարդակով խոսվել է դավաճանության և դավաճանների մասին։
Տարբեր բարձրաստիճան զինվորականներ առնվազն ակնարկել են դավաճանության փաստերի մասին։ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է ինչ-որ դավաճանների մասին, որոնք պիտի ենթարկվեն պատասխանատվության։
Անուններ չեն հնչել, սակայն ջինը շշից այլևս բաց է թողնված ու հասարակությունը միևնույն է, մի օր իմանալու է մեր խայտառակ պարտության ողջ պատմությունը։ Որտեղ, ըստ հենց իրենց հայտարարությունների, տեղի է ունեցել նաև դավաճանություն։
Բազմաթիվ երկրներ, այդ թվում արևելյան ու արևմտյան Եվրոպայի, տարբեր տարիների ընդունել են լյուստրացիայի մասին օրենք և գաղտնազերծել են բոլոր գործակալներին։
Նման օրենքի անհրաժեշտության հիմնավորումը շատ հստակ է՝ սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխում։
Այս պատերազմին մենք գնացինք չունենալով իմունային համակարգ։ Վերջին երկուսուկես տարում մեր իմունային համակարգը զրոյացրեցին և ես իրավունք ունեմ ունենալու լեգիտիմ կասկածներ, որ այդ ամենն արվել է հատուկ ծրագրավորված ու էստեղ, այո, ամենամեծ դերակատարությունն ունեցել են տարբեր երկրների կողմից ֆինանսավորվող գործակալական ցանցեր, որոնք գործել ու շարունակում են գործել ամենադեմոկրատ անվանումների և գաղափարների անվան տակ։
Այո, քաղաքական դաշտը, դատաիրավական համակարգը պիտի ենթարկվի լյուստրացիայի։
Ի վերջո, այսօր քաղաքական դաշտում, իշխանության տարբեր օղակներում կան բազմաթիվ գործիչներ, ովքեր եղել են թուրք-ադրբեջանական խաղաղասիրական գրանտների շահառուներ, ովքեր եվրոպական տարբեր երկրներում ամիսներով ադրբեջանցիների հետ ապրել են այսպես կոչված՝ «խաղաղության ճամբարներում», ում հասարակական կազմակերպությունները սորոսաթրքական ֆինանսական խողովակներով ավերիչ գաղափարներ են տարածել՝ փորձելով բացել օվերտոնի պատուհանը։
Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում պիտի ձևավորվի կոնսեսուս՝ լյուստրացիայի հետ կապված, որպեսզի մենք կարողանանք վերականգնել մեր երկրի անվտանգության ողնաշարը, որը փշուր-փշուր է արված։
Ու թող ինձ չասեն, թե ագենտների գաղտնազերծումը բացելու է պանդորայի անկառավարելի արկղը։
Եթե մեր ազգային իմունիտետը վերականգնելու համար մենք պարտադրված ենք լինելու անցնել պանդորայի արկղի միջով, ուրեմն պիտի քաջություն և համարձակություն ունենանք անցնելու։
Այլ տարբերակ պարզապես չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Կա արնահոսող, անտեր երկիր, որ պատանդ է դավաճանների ու մարդասպանների ձեռքում
- Քաղաքագետ. Ավելի քան վստահ եմ, որ Արարատ Միրզոյանը միակ դավաճանը չէ մեր կառավարության մեջ
- Մելոյան. Ակնհայտ է՝ որևէ ԱԱԾ երբևէ չի կարող ընդունել կոնկրետ անձի իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը
- ԱԱԾ. Ակնհայտ սուտ է
- Միքայել Մինասյան. Արարատ Միրզոյանը եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա
- Արարատ Միրզոյանի արձագանքը
- Փաստաբան. ԱԱԾ-ն պետք է Արարատ Միրզոյանին զրկի անձեռնմխելիությունից ու կալանավորի
- Արթուր Դանիելյան. Երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին
- Միքայել Մինասյանը հրապարակեց դիմումը, որի ներքո ստորագրված է Արարատ Միրզոյան
- Միքայել Մինասյան. Requiem/8. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին