«Փաշինյանը գնաց Ալիևի հետ ճաշեց ու վերադարձավ, իսկ հայ ռազմագերիների ծնողները մնացին իրենց խնդրի հետ»
«Ինձ մոտ տպավորություն է, որ մենք ապրում ենք երկու զուգահեռ իրականություններում. կա մի իրականություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի մենք կարողանանք փրկել Հայաստանը, և կա երկրորդ իրականությունը, որտեղ իշխանությունը փորձում է կեղծ օրակարգերով շեղել հանրության ուշադրությունը»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, այսօր Հայաստանն ունի ռազմագերիների խնդիր, և Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե գնում է Մոսկվա հենց այդ խնդիրը լուծելու համար։ Բայց, ըստ պատգամավորի, Փաշինյանը գնաց և հերթական անգամ գլուխ խոնարհեց Ալիևի առաջ և Սյունիքով թուրքերին ճանապարհ տվեց։
«Ալիևը հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցություններից և դրանց արդյունքից։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը գնաց Ալիևի հետ ճաշեց ու վերադարձավ, իսկ հայ ռազմագերիների ծնողները մնացին իրենց խնդրի հետ։ Հիմա ԱԺ-ում բերվել և քննարկվում է ինչ-որ կեղծ օրակարգ։ Այստեղ պետք է քննարկվի միայն մեկ օրակարգ. այդ մարդը (Ն. Փաշինյան, խմբ.) այլևս ի վիճակի չէ ադեկվատ բանակցություններ վարելու։ Մենք ունենք Հայաստանի պետականությանը սպառնացող լրջագույն խնդիրներ։ Չի կարող Ադրբեջանի ֆոլկլյորի գլխավոր հերոսը արժանապատիվ կերպով բանակցել և խնդիրներ լուծել»,- նշեց պատգամավորը։
Ըստ Նարիա Զոհրաբյանի, պարտության թիվ մեկ խորհրդանիշը չի կարող շարունակել տարբեր մաիպուլյացիաներով ու լծակներով պահել իր իշխանությունը։
«Սիրելի գործընկերներ, պետք է բռնել այդ մարդու ձեռքը և նրան ասել, որ ինքը պետք է հեռանա, որպեսզի մենք կարողանանք խնդիրները լուծել։ Բայց հիմա դրա փոխարեն դուք հանրությանը փորձում եք կերակրել ադրբեջանցիների և թուրքերի հետ առևտուր անելու մտքերով։ Դե հիմա գնացեք ու ռազմագերու ծնողին ասեք՝ ոչինչ, որ քո որդին այնտեղ է, մենք կգնանք, ադրբեջանցու հետ առևտուր կանենք, ու դուք լավ կապրեք»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց ռազմագերիների հարցը ԱԺ-ում քննարկելու առաջարկը
- Բարձր մակարդակի բանակցություններում հանիրավի չի քննարկվում գերիների հարցը. ԸԿՆԲԿ
- Չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը քաղաքականացնի գերիների հարցը. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան