Հրավիրում ենք բողոքի ակցիայի. Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը հայտարարություն է տարածել.
«Հունվարի 19-ը սահմանադրական կարգի իբր տապալման գործով դատական նիստի հերթական օրն է: Աբսուրդը շարունակվում է: Պատերազմում խայտառակ պարտված իշխանությունը, Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին։ Պետական շահերի դավաճանությունը սահման չունի: Ում համար անհանդուրժելի է այս վիճակը, հրավիրում ենք բողոքի ակցիայի՝ իրենց մասնակցությամբ ընդդիմանալու այս ազգային խայտառակությանը։
Վաղը՝ հունվարի 19-ին, ժամը 12.30-ին հավաքվում ենք Շենգավիթի դատարանի դիմաց (հասցե՝ Արշակունյաց պող., 24/1, Կոմիտասի անվ պանթեոնի հարևանությամբ)»:
Հիշեցնենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հրավիրում ենք բողոքի ակցիայի Հունվարի 19-ը սահմանադրական կարգի իբր...
Posted by Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ on Monday, 18 January 2021
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվել է
- Ալումյան. Դատավորները պետք է ունենան մասնագիտական արժանապատվություն ու սուլոցով չդառնան կամակատար
- Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց
- Ալումյան. Այս ամբողջը ձեռնարկվել է զուտ մի նպատակով՝ թույլ չտան, որ ՍԴ-ն Ռ.Քոչարյանի գործով կայացնի որոշում
- Քոչարյանի գործով դատախազին դուր չեկան դատավորի հարցադրումները