ՌԴ ՊՆ սակրավորները սկսել են ականազերծել Մարտակերտի մատույցները
Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
Մարտակերտ քաղաքի արվարձանների ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են «Ուրան -6» ժամանակակից ռոբոտային համակարգեր և ականների հայտնաբերող շներ, որոնք հնարավորություն են տալիս ապահովել աշխատանքների ժամանակ զինծառայողների անվտանգությունը և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպը բոլոր եղանակային պայմաններում:
2020 թ-ի նոյեմբերի 23-ից ի վեր կատարած գործողությունների ընթացքում, Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են շուրջ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ, 783 բնակելի շենք, ներառյալ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծվել է ավելի քան 23,7 հազ. պայթուցիկ առարկա:
Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված պոլիգոններում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցներով:
Պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցության միջոցների վերականգնումը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս սակրավորները մաքրել են 6,5 հա տարածք, հայտնաբերել և հեռացրել 787 պայթուցիկ օբյեկտ. ՌԴ ՊՆ
- Խաղաղապահները Արցախում օգտագործում են ականազերծման «Ուրան -6» ժամանակակից ռոբոտային համակարգեր. ՌԴ ՊՆ
- Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակերտի սոցիալապես նշանակալի օբյեկտները