Առանց հանդիսատեսի մրցումների անցկացումը նման կլինի առանց համեմունքի ճաշ եփելուն․ Սաբուրո Կավաբուչի
32-րդ ամառային օլիմպիական խաղերի երկրպագուների ներկայության մասին որոշումը կկայացվի առաջիկա երկու ամիսների ընթացքում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
«Աշխարհում մտահոգիչ է կորոնավիրուսի նոր տեսակների տարածումը: Ճապոնիայի մայրաքաղաքում տարեսկզբին արտակարգ դրություն էր հայտարարվել վարակվածների թվի աճը զսպելու համար: Ծագող արևի երկրի սպորտային իշխանությունները առայժմ սպասում են համավարակի իրավիճակի բարելավմանը: Եվ դրանից հետո միայն, փետրվար - մարտ ընկած ժամանակահատվածում դժվարին որոշում պետք է կայացնել , թե ինչ ձևաչափով է անցկացվելու մարզահանդեսը»,-ասել է «Տոկիո -2020» կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին։
Օլիմպիական ավանի ղեկավար Սաբուրո Կավաբուչին կարծում է, որ առանց հանդիսատեսի մրցումների անցկացումը նման կլինի առանց համեմունքի ճաշ եփելուն :
Այնուամենայնիվ, երկրում իրավիճակի վատթարացման պատճառով ծրագրերը կարող են փոխվել, եթե միջազգային օլիմպիական կոմիտեն և Ճապոնիայի մարզական իշխանությունները նոր ելք չգտնեն: Խնդրի մասնակի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել մարզիկների և պատվիրակությունների անդամների պարտադիր պատվաստումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները