Վահան Թումասյան. Արագ թաղվում է հասարակությունը ծայրահեղ աղքատության գիրկը
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, ում նախաձեռնությամբ Շիրակում ապրող բազմաթիվ մարդիկ տնակներից տեղափոխվել են բնակարաններ, ով մշտապես եղել է աղքատության մեջ ապրող մարդկանց կողքին գրում է.
«Աղքատության ևս մեկ-երկու ցուցանիշ.
Գյումրու մսավաճառներին ճանաչում ենք, մեր գամփռների համար երբեմն կեր ենք վերցնում նրանցից: Անցած երեկոյան նրանցից մի քանիսը պատմում և բողոքում էին:
Ասում են, որ թեև ամեն ինչ թանկացել է, բայց մսի գինն ու սպառումը ընկել է: Եթե նախորդ տարիներին նույն քանակության միսը նրանցից յուրաքանչյուրը վաճառել է 2-3 օրվա ընթացքում, ապա հիմա նույնիսկ 10 օրվա ընթացքում չեն կարողանում վաճառել...
Նույն վիճակն է նաև հացի սպառման շուկայում, նույն քանակության հաց են ստանում վաճառքի կետերը, սակայն մոտ 30 տոսկոսով նվազել է գնումը:
Էլ չխոսեմ ձմռան վառելիքով ապահովման մասին: Եթե նախորդ տարիներին սոցիալապես անապահով ընտանիքների առնվազն 40-50 տոկոսը կարողանում էին ամռան ամիսներին մի փոքր ձմռան համար վառելիք կուտակել, ապա հիմա ոչ ավելին քան 5-10 տոկսսը:
Ի դեպ՝ աղբամաններում ևս կտրուկ նվազել է աղբի քանակը, դրանցում վառելիք հայթհայթելը գրեթե անհնարին է դարձել:
Ահա այսպես արագ թաղվում է հասարակությունը ծայրահեղ աղքատության գիրկը»։
Աղքատության ևս մեկ-երկու ցուցանիշ. Գյումրու մսավաճառներին ճանաչում ենք, մեր գամփռների համար երբեմն կեր ենք վերցնում...
Опубликовано Vahan Tumasyan Воскресенье, 17 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- «Միայն թե գյումրեցիների շրջանում ցրտահարության դեպքեր չլինեն»
- Վահան Թումասյան. Մարզերն ու քաղաքները սկսել են թաղվել սոցիալական ծանր հետևանքներ ունեցող ճգնաժամի մեջ
- Վահան Թումասյան. Ինձ մոտ ծանր տպավորություններն արտահայտվում են ոչ թե պոեզիայի, այլ հայհոյանքների տեսքով