«Միայն թե գյումրեցիների շրջանում ցրտահարության դեպքեր չլինեն»
Հայաստանի տարածքում ջերմաստիճանի կտրուկ նվազման մասին տեղեկությունները խիստ անհանգստացրել ու մտահոգել են «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանին։
Օդերևութաբանների կանխատեսումներով, օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։ Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքում, Արագածոտնում հունվարի 21-ի և 22-ի գիշերը կգրանցվի -30 աստիճան ցուրտ։
Աղքատության բարձր ցուցանիշ ունեցող Շիրակում երկրաշարժից հետո դեռ տնակներում ապրող մեր հայրենակիցների համար նման ցրտերը կարող են ճակատագրական լինել։
«Վատ լուր․․․ միայն թե ցրտահարության դեպքեր չլինեն։
Միշտ վախենում էի հենց այս լուրից։ ԱԻՆ-ը զգուշացնում է՝ ցրտելու է 17-20 աստիճանով, սպասվում է ձյուն, բուք, ցածր տեսանելիություն։ Իսկ Շիրակում ցուրտը հասնելու է մինչև 25-30 աստիճանի։
Մի երկու օր առաջ, երբ ավարտվեց «Շիրակ կենտրոնի» «Ձմռան վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին» ամենամյա ծրագրի առաջին փուլը, հայտարարեցի, որ ճանապարհների փակ լինելու և այլ դժվարությունների պատճառով պարտադրված ենք որոշակի դադար առնել և չենք կարողանալու առաջիկա օրերին շարունակել ձմռան վառելիքի բաժանումը:
Ինչպես նաև խնդրել էի, որ մի փոքր ժամանակահատված էլ իշխանությունները վառելափայտ բաժանեն առավել ծայրահեղ վիճակում գտնվող գյումրեցիներին, մինչև մենք կարողանանք վերականգնել ծրագրի բնականոն ընթացքը: Չգիտեմ, խնդրանքս տեղ հասել է, թե՝ ոչ, սակայն փորձելու ենք անել ամեն բան, որ վառելիքի հերթական խմբաքանակի ներկրումը արագ կազմակերպվի և Գյումրեցիների շրջանում ցրտահարության դեպքեր չգրանցվեն։ Տեսնենք․․․»,- գրել է Թումասյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան