Թուրքերին խիստ զայրացրել է համայն Էլադայի արքեպիսկոպոսի հայտարարությունը
Աթենքի և համայն Էլադայի արքեպիսկոպոս Իերոնիմ II-ի իսլամի մասին խոսքերը վրդովմունք են առաջացրել Թուրքիայի քաղաքական և կրոնական շրջանակներում: Օրերս «OPEN» հեռուստաալիքի եթերում նա ասել էր.
«Իսլամը և նրա քաղաքացիները կրոն չեն ներկայացնում: Դա քաղաքական կուսակցություն է՝ քաղաքական ձգտումներով: Իրենք պատերազմի ու էքսպանսիայի մարդիկ են: Այդ ամենը իսլամը բնութագրող գծեր են»:
Վերոնշյալ հայտարարությանն արձագանքել է նախ Թուրքիայի արտգործնախարարությունը, ապա Թուրքիայի կրոնական հարցերով վարչության նախարար Ալի Էրբաշը: Թուրքական կողմը դատապարտել է արքեպիսկոպոսի հիշյալ հայտարարությունը՝ որակելով այն «հակաիսլամական»:
Ըստ թուրքական կողմի՝ նման հայտարարությամբ հույն հոգևորականը փորձել է թշնամանք սերմանել իսլամի դեմ:
Հունական կողմը, պարզաբանելով Իերոնիմ II-ի խոսքերը, նշել է, որ արքեպիսկոպոսը նկատի է ունեցել ոչ թե ընդհանուր իսլամը, այլ վերջինիս ծայրահեղ դրսևորումները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան